Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր ուզում են նախկին կանոններով նորից խաղալ, իհարկե կբողոքեն». Գ.Խաչատրյան

Հունիս 04,2015 17:03

Ինչո՞ւ հարկային կամ մաքսային մարմինները ֆինանսական կամ այլ տիպի չարաշահումներ չեն հայտնաբերում Հովիկ Աբրահամյանի կամ Ձեր ընկերություններում: Այսօր լրագրողների այս հարցին Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Այդ ընկերություններում դուք գնացեք վարքագիծը նայեք: Քո համար շատ կարեւոր է, որ հնչեցնես Հովիկ Աբրահամյանի եւ իմ՝ Գագիկ Խաչատրյանի անունը, որ հնչեղություն ապահովեք»:

Նա վստահեցրեց. «Մենք բոլորին նայում ենք ոչ թե անուններով, պաշտոններով, նայում ենք որպես տնտեսվարող, ռիսկերի համակարգ գոյություն ունի, նայում ենք ռիսկերի չափանիշներով եւ այդ չափանիշների համարժեք էլ գործողություններ ենք կատարում: Եթե ավելի խորանաք, կտեսնեք, որ մեր նկատմամբ ինչքան հարաբերություններ են փոխվում»:

Գագիկ Խաչատրյանը հավաստիացրեց, որ հարկային, մաքսային մարմիններում շատ բան է փոխվել. «Միայն էլեկտրոնային կառավարման համակարգը, որտեղ շփումներ չկան, այն գործընթացները, որոնց հետեւանքով մաքսային, հարկային մարմինների աշխատակիցները այլեւս չեն կարող կամայականություններ անել, ես չեմ կարծում, որ դրանք կարելի է չտեսնել ու չգնահատել: Ովքեր ուզում են նախկին կանոններով նորից խաղալ, բայց հնարավորություն չունեն, իհարկե կբողոքեն»:

Երբ լրագրողները ճշտեցին՝ նախկին կանոններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք՝ Գագիկ Խաչատրյանը պարզաբանեց՝ այն, որ կարողացել են հարկային, մաքսային մարմինների հետ լեզու գտնել: Դիտարկմանը, որ Դուք ղեկավարել եք այդ նախկին կանոնները՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Հիմա էլ եմ ղեկավարում. այնպես չի, որ ես ասում եմ չկան: Իհարկե, կան, եւ մեր նպատակն ու խնդիրն էլ հենց դա է, որ դրանք վերացնենք ձեր հետ միասին, մյուս գերատեսչությունների հետ միասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930