Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավետիս ստուդիայի» ղեկավարը անգլերեն է ուսուցանելու ԱԺ-ում. «Հրապարակ»

Հունիս 05,2015 10:35

Ազգային ժողովում որոշել են անգլերեն պարապել, այն էլ զրոյից՝ start մակարդակով։ Այդ մասին տեղեկացանք կառավարության՝ մեկ անձից կատարված գնումների բաժնից։ Կայքում նշված է, որ պետբյուջեից դրա համար վճարվել է 234 հազար դրամ՝ Սյուզաննա Խաչատրյան անունով մի անձի, որպես կատարող, ում հետ կնքվել է պայմանագիրը։

ԱԺ տարբեր աշխատակիցներ հաստատեցին, որ աշխատակազմում, իսկապես, անգլերեն պարապում են, որոշներին նույնիսկ առաջարկ է եղել՝ հրաժարվել են։

Այն, որ ԱԺ աշխատակազմում որոշել են անգլերեն պարապել, լեզուներ ուսումնասիրել, ինչ խոսք, գովելի է։ Սակայն այստեղ ուշագրավ է մի քանի հանգամանք։ Նախ՝ ինչո՞ւ են երկրի օրենսդիր մարմնում որոշել անգլերենի պարապմունքներ կազմակերպել աշխատակազմի անդամների համար այն դեպքում, երբ այսօր նույնիսկ հավաքարար աշխատելու համար անգլերենի իմացություն են պահանջում, իսկ Ազգային ժողովում, փաստորեն, ընդունում, հետո են սկսում անգլերեն սովորեցնել, այն էլ՝ սկսնակի մակարդակից։ Թեպետ, կարծում ենք, նույն ԱԺ աշխատակազմում եւ շատ այլ հիմնարկներում ոչ պակաս անհրաժեշտություն կա նախ հայոց լեզուն լավ իմանալու, հետո անցնելու օտար լեզուներին։

Ուշագրավ ու տարօրինակ հանգամանք է նաեւ այն, որ այդ ծառայության գնումը ԱԺ աշխատակազմը կատարել է մեկ անձից կատարվող գնման կարգով, ոչ թե մրցույթով, սովորաբար, նման գնումներ կատարում են շատ անհրաժեշտ, հրատապ դեպքերում, երբ մրցույթ հայտարարելու ժամանակ չունեն։

…ԱԺ աշխատակիցների համար անգլերենի դասընթացների համար սա միակ պայմանագիրը չէ։ Մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է 30.04.2015 թվականին, «Ավետիս ստուդիա» ՓԲԸ-ի հետ՝ ի դեմս տնօրեն Լեւոն Բարդակջյանի։ Այս պայմանագրով եւս ԱԺ աշխատակիցների անգլերենի վերապատրաստման դասընթացների իրականացում է նախատեսված լրիվ (intermediate) փուլի համար (բաղկացած) մեկ խմբից:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930