Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք, որ մենք ենք մեր ուժը»

Հունիս 25,2015 00:09

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք այս պահին էլ Բաղրամյան պողոտայում են, ժամանակ առ ժամանակ նաեւ արձագանքում են լրատվամիջոցների հրապարակումներին, քիչ առաջ նրանց վրդովմունքն էր առաջացրել, ինչպես նրանք հայտարարեցին բարձրախոսով, այն տարածված տեղեկությունը, թե բողոքի ակցիան ուղղորդվում է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից:

Երիտասարդ կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ այդ լուրերը «սուտ» են, ինչի պատասխան սուլոցներ հնչեցին եւ ակցիայի մասնակիցները վանկարկեցին. «Մենք ենք տերը մեր երկրի»: Բարձրախոսով երիտասարդն էլ ավելացրեց.  «Մենք գիտենք, որ մենք ենք մեր ուժը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930