Լրահոս
Օրվա լրահոսը

Սագի մաշկ ունեցողներին արեւի ճառագայթները լավ են ազդում

Հունիս 26,2015 11:00

Ամեն առավոտ անկողնուց վեր կենալուց հետո սավանի վրայից թափ ենք տալիս մեր մարմնից անջատված թեփերը։ Մակերեսային եղջերային բջիջների այդպիսի թեփոտումը տեղի է ունենում աննկատելիորեն, եւ մեր մաշկը սովորաբար մնում է ամենուրեք միանման նուրբ, հարթ մակերեսով։ Նույնիսկ չենք ենթադրում, որ մեր մաշկից մշտապես պոկվում են եղջերային թեփուկներ։

Թեեւ հազվադեպ, բայց որոշ մարդկանց մոտ ի ծնե վերնամաշկի եղջերային բջիջները չեն անջատվում եւ դրանք ձկան թեփուկների նման շերտադարսվում են մաշկի մակերեսին։ Այդ վիճակում մաշկը երեւում է կոպիտ, անհարթ, խիստ արտահայտված մակերեւույթով, կեղտագորշավուն գույնի` եղջերանյութի օքսիդացման, չոր՝ ցածր քրտնարտադրության հետեւանքով։

Շատ հաճախ որոշ մարդկանց, հատկապես աղջիկների մոտ եղջերային բջիջները կուտակվում են մազանցքերի ելքի մոտ, մաշկից չեն անջատվում եւ առաջացնում են փոքր սեպիկների նման կոնակերպ գոյացություններ։ Այդպիսի մաշկն անհարթ է, նրա վրա նկատելի են մի փոքր բարձրացած կոնիկներ եւ այն հիշեցնում է փետրահան արած սագի մաշկի։ Ամենից հաճախ դա նկատվում է հետույքի, ազդրերի, ուսերի, նախաբազուկների վրա։ Երբեմն նուրբ դեմք ունեցող աղջիկները կարող են ունենալ խիստ արտահայտված սագի մաշկ, որը նրանց շփոթեցնում է հատկապես լողափում, մարզահրապարակներում եւ այլն։ Արեւի ճառագայթները կամ կվարցային լամպով ճառագայթահարելը այդպիսի դեպքերում թողնում են շատ բարեհաջող ազդեցություն: Մաշկի արտաքին շերտի թեփոտման համեմատ այն դառնում է նուրբ, հարթ, ամենուրեք միանման, թավշե:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
25.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930