Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը զգուշացնում է

Հունիս 26,2015 10:54

Վերջերս համացանցում և սոցիալական կայքերում տարածվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել և դրանք այլևս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում:

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ բոլոր 21 բանկերը բնականոն իրականացնում են իրենց բանկային գործունեությունը: Որևէ բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավասությունը օրենքով վերապահված է միայն ՀՀ կենտրոնական բանկին, իսկ վերջինս ոչ մի բանկի լիցենզիա ուժը կորցրած չի ճանաչել և չի նախատեսում դիմել նմանատիպ գործողությունների:

Նման կեղծ տեղեկությունների տարածումն անթույլատրելի է:

Հորդորում ենք զերծ մնալ տարածվող կեղծ տեղեկություններից ելնելով բանկերի դիմաց ստանձնած պարտավորությունները չկատարելուց:

Զգուշացնում և խնդրում ենք հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ տեղեկությունները կոչված են մոլորեցնել և հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930