Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանին պետք է ուղղակի մաքրել Բաղրամյան 26–ից»

Հուլիս 09,2015 19:50

Էլեկտրաէներգիայի դեմ պայքարող նոր նախաձեռնող խմբի`այսօր, ժամը 19.00-ին հայտարարած հանրահավաքը դեռ չի մեկնարկել: Ավելին` դեռևս անհասկանալի է, թե երբ այն կսկսվի: Նոր համակարգողները փորձում են տեխնիկական հարցերը լուծել:

Այս պահին Ազատության հրապարակում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա մտահոգ է համակուսակից Դավիթ Սանասարյանի առողջությամբ, կոչ է անում նրան` դադարեցնել հացադուլը: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ պայքարը չի պառակտվել, այն շարունակվում է: «Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի երկրում տեղի ունենան ազատ, արդար ընտրություններ եւ ձեւավորվի օրինական իշխանություն: Այս պահին իշխանությունը բռնազավթված է, եւ դրանից պետք է ազատվել, եւ հիմնական խնդիրն այն է, որ մենք դեռ չունենք ազգային, օրինական իշխանություններ: Սերժ Սարգսյանին պետք է ուղղակի մաքրել եւ շպրտել Բաղրամյան 26–ից, եւ բացի այդ Բաղրամյան 26–ը պետք է հատուկ լուծույթներով մաքրվի, որպեսզի ամբողջ կեղտը մաքրվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նրա խոսքով այս տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ կառույցը ոչ թե ազգային շահերին սպասարկող կառույց է, այլ ընդհակառակը` ազգային շահերին դեմ է գործել:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ պայքարն իր ընթացքի մեջ է, ու վստահ է, որ կազմակերպված, հավաքական ժողովրդի միջոցով հնարավոր կլինի հասնել հաջողության: Զարուհի Փոստանջյանը նշեց, թե միայն օրինական իշխանության հաստատման պարագայում կպատժվեն անօրինական հրաման արձակողները, ովքեր հրաման տվեցին բռնի ուժ կիրառել ինչպես խաղաղ ցուցարարների, այնպես էլ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ:

Ի դեպ, Ազատության հրապարակում են նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի տղաները, նրանք հայտարարեցին, որ այստեղ են իբրեւ ՀՀ քաղաքացիներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031