Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Նիդերլանդների կողմից կազմակերպված միջոցառում-քննարկում ՄԱԿ-ում

Հուլիս 09,2015 20:11

Հուլիսի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ում Հայաստանի և Նիդերլանդների մշտական ներկայացուցչությունները կազմակերպեցին ձեռներեցության ու կայուն զարգացման հարցերին նվիրված միջոցառում-քննարկում՝ “Ավելին, քան դրամական փոխանցումներ. բազմակողմ գործընկերությունների դերը ձեռներեցության և համայնքների կայուն զարգացման համար” (“Multi-Stakeholder Partnerships beyond Remittances: Sustainable Entrepreneurship for Local Communities in the Post-2015”) խորագրով: Այն անցկացվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո Քաղաքական բարձրաստիճան ֆորումի շրջանակներում` ՄԱԶԾ հետ համագործակցությամբ:

Երեք հիմնական հատվածներից բաղկացած այս քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ և Նիդերլանդների մշտական ներկայացուցիչներ Զոհրաբ Մնացականյանն ու Կարել ֆոն Օսթերոմը: Միջոցառմանը ներկա էին մի շարք անդամ-երկրների, ՄԱԿ գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բանախոսների կազմում էին ՄԱԿ կապիտալի զարգացման հիմնադրամի  ներառական ֆինանսների հարցերով տնօրեն Անրի Դոմելը, “Harvest Song” արտադրության տնօրեն, ձեռներեց Սիլվիա Տիրակյանը, “Կարաս” հայկական գինիների արտադրության նախագծերի ղեկավար Վահե Կոշգերյանը, Իսրայելի MASHAV միջազգային զարգացման գործակալությանը կից ուսումնական կենտրոնի նախագծերի ղեկավար Շահեր Ռեմը և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակին կից “Կոլբա լաբ” նորարարական կենտրոնի ղեկավար Մարինա Մխիթարյանը:

Կայացած քննարկմանը անդրադարձ կատարվեց արտադրողականության, ձեռներեցության և կայուն զարգացման խթանմանն ուղղված միջազգային ծրագրերի, նախագծերի և նախաձեռնությունների լայն շրջանակին: Մասնակիցները մտքեր փոխանակվեցին կարողությունների ամրապնդման, վերապատրաստման, նորարարությունների և ձեռներեցության խթանմանն ուղղված գործիքների վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031