Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հուլիս 24,2015 19:00

«Հուլիսի 23-ին Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» որոշմամբ Թուրքիային եւս մեկ անգամ անարդարացիորեն մեղադրել են: Այս որոշումը խեղաթյուրել է պատմական փաստերը եւ անտեսել է օրենքը»,- անդրադառնալով Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում գրված է, թե այս որոշումը վերջին քայլն է այն գործողությունների, որոնք դարձել են քարոզարշավ՝ կեղծելու թուրքական ինքնությունը եւ պատմությունը: «Ներկայացուցիչների պալատի որոշումը հիասթափեցրել է Բելգիայի թուրքական համայնքին եւ իրավիճակը հասել է մի փուլի, որ խորապես ազդում է մեր երկկողմ հարաբերությունների վրա»:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նշել է, թե դժվար է հասկանալ, որ մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպան կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, այդ թվում՝ տնտեսական ճգնաժամի, «Ներկայացուցիչների պալատն իր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար նախատեսված ջանքերը ծախսում է մի հարցի համար, որը խորթ է թուրք-բելգիական հարաբերությունների համար, եւ որոնց առնչությամբ չկա պատմական, իրավական, ակադեմիական կամ քաղաքական կոնսեսուս»:

Ըստ ԱԳՆ-ի՝ պետք է հասկանալ. որ այս որոշումը եւ այլ նմանատիպ որոշումները որեւէ կերպ չեն ծառայում թուրք-հայկական հաշտեցման գործընթացին: «Մենք խստորեն դատապարտում ենք այս որոշումը, որն անարդարացիորեն մեղադրում է մեր պատմությանը եւ անտեսում է պատմական փաստերը ու թուրք ժողովրդի հիշատակը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031