Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Ինչի՞ համար Քաջարանի կոմբինատին կամ ցեմենտի գործարանին սուբսիդավորեմ»

Սեպտեմբեր 01,2015 14:35

Այսօր թիվ 155 հիմնական դպրոցում պատասխանելով լրագրողների հարցին, թե կառավարությունը մինչեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առիթով անցկացվելիք աուդիտի ավարտը շարունակելո՞ւ է փոխհատուցել ժողովրդին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այո: Մենք հանրապետության նախագահի հետ պայմանավորվածություն ունենք: Մինչեւ հանձնաժողովում խորհրդատվության, ոչ թե աուդիտի, ավարտը կքննարկենք մեր մոտեցումները եւ կհայտարարենք: Բայց մինչեւ այդ, մենք ազգաբնակչությանը, ինչպես ես երեկ հայտարարեցի, փոքր եւ միջին ձեռնարկատերերին օգնելու ենք»:

Հարցին, թե խոշոր ձեռնարկատերերին օգնելու եք, Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Չեմ կարծում, թե ճիշտ կլինի ես Քաջարանի կոմբինատին, ցեմենտի գործարանին կամ որեւէ մեկին սուբսիդավորեմ: Ինչի՞ համար: Եթե մենք լրացուցիչ գումարներ ունենք, ավելի շատ թոշակները, նպաստները կբարձրացնենք, հաշմանդամներին կօգնենք, մեր բանակն ավելի լավ կվերազինենք: Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930