Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ «Բանանց» ՖԱ-ին՝ լրագրողներից

Հոկտեմբեր 07,2015 22:03

2015թ-ի հոկտեմբերի 7-ին «Բանանց» ակումբի մարզաբազայում կայացել է  իտալացի ֆուտբոլային մասնագետ Ֆաբիո Կապելլոյի ու «Բանանց» ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեի «հանդիպումը» լրագրողների հետ:

Այդ հանդիպման մասին չեն իրազեկվել Հայաստանում գործող առաջատար մի շարք լրատվամիջոցներ, որոնք ակտիվորեն լուսաբանում են սպորտը ու որոնց համար առնվազն տարօրինակ ու մտահոգիչ է ակումբի նմանօրինակ՝ խտրական վերաբերմունքը գործող ԶԼՄ-ների նկատմամբ՝ անգամ հաշվի առնելով ակումբի կողմից ասուլիսից հետո ներկայացված  ու մեզ չբավարարող հայտարարությունը՝ ժամանակային սուղ պայմանների վերաբերյալ:

Այս պարագայում ակումբը կա՛մ պիտի սեփական լրատվական ծառայության միջոցով լուսաբաներ Կապելլոյի այցը, կա՛մ՝ հավասար պայմաններ ստեղծեր բոլոր լրատվամիջոցների համար՝ արդեն վերջիններիս թողնելով հասցնել-չհասցնելու, ժամանակի մեջ տեղավորվելու ու մնացյալ այլ խնդիրները:

Ուստի մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների մարզական լրագրողներս, մեր դժգոհությունն ենք հայտնում ԶԼՄ-ների նկատմամբ ակումբի դրսեւորած խտրական վերաբերմունքի ու աշխատանքային ոչ հավասարազոր պայմանների ստեղծման  համար եւ կոչ անում՝ այլեւս խտրականություն չդրսեւորել՝ համապատասխան վերաբերմունք չստանալու համար:

Անի Մեջլումյան, ազատ լրագրող

Հասմիկ Բաբայան, Sport.Mediamax.am

Հասմիկ Գրիգորյան, Sport.Times.am

Վարվառա Հայրապետյան, Armenpress.am

Երվանդ Հակոբյան, Yerkir.am

Հարություն Մինասյան, Հ2 հեռուստաընկերություն

Արամ Մանուկյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն

Ռազմիկ Հովհաննիսյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն

Գայանե Նազարյան, Sport.Slaq.am

Կատարինե Այդինյան, MAMUL.am

Արեն Մկրտչյան, 1in.am

Աշոտ Հակոբյան, «Առավոտ» օրաթերթ

Քրիստինա Խաչատրյան, «Հայկական Ժամանակ»

Սիրան Ոսկանյան, ազատ լրագրող

Վադիմ Մկրտչյան, “Голос Армении”

Արթուր Ավանեսով, Sports.am

Մհեր Ղալեչյան, «Չորրորդ իշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մհեր Ղալեչյան says:

    Իմ անունն էլ ավելացրեք )

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031