Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքու մրցաշարերի մեկնած մեր ոչ մի մարզիկ չի բողոքել անվտանգության հետ կապված. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 22,2015 10:48

Երեկ արդեն փաստարկը, թե բազմաթիվ հայաստանցի մարզիկներ հանդես են եկել Ադրբեջանում կայացած մարզական միջոցառումների ժամանակ, ու նրանց անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չի եղել, կարելի էր հանդիպել ադրբեջանական գրեթե բոլոր կայքերում։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են ամենաթարմ օրինակները՝ Եվրոպական մարզական խաղեր, շախմատի աշխարհի գավաթ, հիշեցնում հայաստանցի մարզիկների բազմաթիվ գրառումները Եվրոպական խաղերի ժամանակ, Լեւոն Արոնյանի զբոսանքը Բաքվում ու ամփոփում. Ադրբեջանը մշտապես կարողացել է պահել խոստումը՝ ապահովել հայաստանցի մարզիկների անվտանգությունը, այնպես որ այս անգամ հարցը այլ հարթությունում է՝ սպորտը կրկին բախվեց քաղաքականությանը։

Իհարկե, կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել ադրբեջանական մամուլի գնահատականներին, բայց չընդունել փաստերը՝ անհնար է. Բաքու մրցաշարերի մեկնած մեր ոչ մի մարզիկ չի բողոքել անվտանգության հետ կապված։ Բայց Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերին կամ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը հայաստանցի մարզիկների մասնակցելու որոշումը ընդունել է Հայաստանի իշխանությունը՝ այն եղել է քաղաքական որոշում առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Հետեւաբար, հայաստանցի մարզիկների անվտանգության ապահովումը նաեւ Ադրբեջանի շահերից էր բխում. վերջիվերջո ավելի լավ փիար հնարավոր չէր մտածել։ Բայց Հենրիխ Մխիթարյանի դեպքում հարցը անձնական է՝ չկա քաղաքական իշխանության պահանջ, հետեւաբար այն պետք է դիտարկել զուտ անձնական հարթությունում, որոշողը ոչ թե Հայաստանն է, այլ Դորտմունդի «Բորուսիան» եւ անձամբ Հենրիխ Մխիթարյանը։ Ու այս դեպքում Ադրբեջանը ցույց է տայիս իր իրական դեմքը:

Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031