Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեա Խալուպովա. ԵՄ-ն ուշադրությամբ կհետեւի հանրաքվեի ընթացքին

Հոկտեմբեր 27,2015 19:33

Անդրեա Խալուպովան ներկայացրեց Եվրամիության մտահոգությունները

«Եվրամիությունը հետեւում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին»,- հոկտեմբերի 27-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպության կազմակերպած հանրային քննարկման ընթացքում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան:

Նա նշեց, որ Եվրամիությունը կարեւորում է բաց, թափանցիկ, ներառական գործընթացը: Անդրեա Խալուպովան ասաց, որ, չնայած Եվրամիությունը համաձայն է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, բայց, այնուամենայնիվ, ունի իր մտահոգությունները, օրինակ՝ ընտրվելու իրավունքի հետ կապված դրույթները, ընտրական համակարգը, Ազգային ժողովի խմբակցությունները, դատախազությունը կամ Մարդու իրավունքի պաշտպանի վերաբերյալ դրույթները:

IMG_0008

«Մենք կարծում ենք, որ գործընթացը պետք է ներառական լինի, եւ եթե նոր Սահմանադրությունը ընդունվի, ապա պետք է ընդունվեն մի շարք նոր օրենքներ: Մասնավորապես՝ նոր ընտրական օրենսգիրք, որը կարծում ենք պետք է արտացոլի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկությունները: Եվ պետք է շատ բաց եւ թափանցիկ ձեւով մշակվի՝ ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ փորձագետների հետ համագործակցության արդյունքում»,- ասաց նա:

Անդրեա Խալուպովան ընդգծեց, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը եւ Եվրամիության անդամ երկրները ուշադրությամբ կհետեւեն դեկտեմբերի 6-ին կայանալիք ընթացքին. «Մենք կարծում ենք, որ հանրաքվեի արդյունքները լինեն արժանահավատ, գործընթացը պետք է լինի ինչքան հնարավոր է թափանցիկ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    իսկ ինչի՞ պետք ա արտացոլի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկությունները
    ձեր ճորտե՞րն ենք ինչ է,
    /կամ ավելի ճիշտ ստրուկները /

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031