Լրահոս
Օրվա լրահոսը

Աճը հանքարդյունաբերության հաշվին է. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 31,2015 10:53

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում մեր արդյունաբերությունում արձանագրվել է 4.8 տոկոս աճ: Բայց ավելի կարեւոր է, թե ինչի հաշվին է գրանցվել այդ աճը: Մշակող արդյունաբերությունը այս ընթացքում նվազել է 3.8 տոկոսով, իսկ հանքարդյունաբերությունը աճել է ավելի քան 40 տոկոսով:

Այլ կերպ ասած, մեր արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքերի ավելի ինտենսիվ շահագործմամբ: Սա մեղմ ասած, այնքան էլ դրական երեւույթ չէ մանավանդ, որ մշակող արդյունաբերության ծավալները նվազում են: Իսկ ամենացավալին այն է, որ այս միտումը շարունակ խորանում է: Օրինակ` այս տարվա սեպտեմբերին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ մշակող արդյունաբերության նվազումը կազմել է արդեն 12.9 տոկոս, իսկ հանքարդյունաբերության աճը` 83 տոկոս:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031