Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես համոզված եմ, որ հանրաքվեն կկեղծվի». «Հրապարակ»

Հոկտեմբեր 31,2015 11:25

Ընտրական օրենսգրքում կատարած փոփոխությամբ եւ նույնականացման քարտերով ընտրության իրավունքի իրացումը թույլատրելով՝ իշխանությունն ընտրակեղծարարության համար հերթական «կանաչ լույսը» վառեց դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ: Ինչ են պատրաստվում անել սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները, պատրաստվո՞ւմ են հետեւել իշխանականների «խորհուրդներին» ու պայքարել ընտրական հանձնաժողովներում, թե՞ անակնկալներ են մատուցելու մինչեւ հանրաքվեն։ Այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք ՀԺԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հետ:

– Պարոն Դեմիրճյան, մի քանի օր խորհրդարանում բանավեճ էր ծավալվում ընտրակեղծիքների դեմ պայքարի շուրջ, ինչպես եւ սպասելի էր՝ իշխանությունը չընդունեց հինգ ոչ իշխանականների կոնսենսուսային նախաձեռնությունը՝ նույնականացման քարտերով ընտրողների մատի թանաքոտման վերաբերյալ: ՀՀԿ-ականները միաբերան խորհուրդ էին տալիս ընդդիմադիրներին պայքարել ընտրական հանձնաժողովներում: Ի՞նչն է խանգարում, իսկապես, որ ամրացնեք ձեր շարքերը, նկատի ունեմ ՀԱԿ-ի հետ համատեղ վստահված անձերի ու հանձնաժողովականների միջոցով պայքարը կեղծիքների դեմ:

– Հայաստանում կեղծիքներին լծվել է ամբողջ պետական մեքենան, կեղծիքները կրում են կազմակերպված համակարգային բնույթ, այս իրավիճակում գործնականում դժվար է պայքարել այդ կեղծիքների դեմ: Ես համոզված եմ, որ հանրաքվեն կկեղծվի։ Ինչ է, մինչեւ հիմա ընտրություն չի՞ կեղծվել, հանրաքվե չի՞ կեղծվել, հիշեք 2005-ին ինչպես կեղծվեց հանրաքվեն, այնպես որ, բնական է, որ չեմ վստահում: Բոլոր դեպքերում, անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ համապատասխան փոփոխություններ պարտադրելու Ընտրական օրենսգրքում՝ ընտրակեղծիքները կանխելու նպատակով, սակայն շատ դժվար, պրակտիկորեն անհնար է պայքարել ամբողջ պետական մեքենայի դեմ: Իսկ վստահված անձանց մասին խորհուրդներն ընդամենը դեմագոգիա են, էժան դեմագոգիա: Ինչու չգիտե՞ք, շատ լավ պետք է իմանաք, թե ինչպես եք ճնշել, ինչպես դուրս հանել, այո, նաեւ կաշառել: Իշխանությունը պետք է ցանկանա արդար ընտրություն անցկացնել, եթե դա չկա, եթե ամբողջ պետական մեքենան լծված է այդ գործին, դժվար է դրա դեմն առնել եւ պետք չէ դեմագոգիայով զբաղվել: Ինչու՞ չենք պայքարել հանձնաժողովներում. ես կարող եմ ասել, որ 2003-ին այդ վստահված անձերը պայքարել են անձնազոհաբար, բայց քրեական տարրերի միջոցով ինչ տեսակ ճնշում ասես, որ չիրականացվեց։ Ինչ է, չգիտե՞ն այս ամենի մասին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031