Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ տաղանդավոր մարդ էր, էլ չկա». Նիկոլայ Ծատուրյանը՝ Լեւոն Մութաֆյանի մահվան մասին

Նոյեմբեր 11,2015 22:50

Թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի համար թատերագետ Լեւոն Մութաֆյանի մահվան լուրը մեծ անակնկալ էր: Պարոն Ծատուրյանը Լեւոն Մութաֆյանի հետ երկար տարիների մտերմություն ուներ ու նրանից առողջական խնդիրների մասին դժգոհություններ չի լսել:

Մեզ հետ զրույցում ասաց՝ դեռ չի ցանկանում առաջ անցնել իրավապահ մարմիններից ու մահվան վարկածների մասին խոսել. «Ես նրա անձնական հարցերով երբեւէ չեմ հետաքրքրվել, երբ էլ հանդիպել ենք, նստել ու զրուցել ենք հրատապ գործերից, թատրոնից, արվեստից»:

Մեր հարցին՝ թշնամիներ ունե՞ր, պարոն Ծատուրյանը դժվարացավ ասել. «Գուցե եւ ուներ, ինչ իմանամ: Էդ հարցերը հիմա հեչ կարեւոր չեն, կարեւորն էն է, որ շատ տաղանդավոր մարդ էր, էլ չկա»:

Հիշեցնենք, որ այսօր հյուրանոցներից մեկի լոգարանում հայտնաբերվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Ճշտեք` ում հետ է եղել հյուրանոցում… Բայց, այնուամենայնիվ, օղորմի….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30