Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են Ռուզաննա Խաչատրյանի մասին հոդվածը հեռացնել կայքից

Հունվար 18,2016 14:35

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ հունվարի 18-ին շարունակվում էր Ռուզաննա Խաչատրյանի քաղաքացիական հայցի քննությունը:

Դատական նիստին չէր ներկայացել պատասխանող «Հայկական ժամի» խմբագիր Աննա Գեւորգյանը: Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց հայցապահանջի լրացումը, այն է՝ հոդվածը հեռացնել կայքից՝ որպես մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու միջոց. «Եթե դատարանը բավարարի եւ գտնի, որ այստեղ զրպարտություն է առկա, սակայն այդ հոդվածը մնա կայքում եւ շարունակվի տարածվել, դրանով մեր պաշտպանությունը արդյունավետ չի լինի: Եվ հաշվի առնելով այս հանգամանքը մենք խնդրում ենք դատարանին մինչեւ օրենքի խախտում եղած դրությունը վերականգնի: Օրինակ՝ ««Դելֆին» ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համապատասխան որոշում կայացրեց, որից անգամ այդ ընկերությունը մեկնաբանությունները չէր հեռացրել, ուրիշ անձի գրած մեկնաբանությունը: Դա կոնվենցիայի խախտում է, ավելին՝ հեռացրել էր, բայց մեկ շաբաթ ուշ: Այդտեղ կոնվենցիայի խախտում հայտնաբերվեց, որովհետեւ ասում է, եթե ակնհայտ զրպարտություն էր, պետք է հեռացնեիր, դու ժամանակ ունեիր հեռացնելու: Առավել եւս, երբ պատասխանողն ինքն իր հոդվածն է գրել եւ չի հեռացնում, դա մի կողմից նրա չարամտությունն է ցուցադրում, մյուս կողմից էլ դատարանը կարող էր պարտավորեցնել հեռացնել»:

Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ դատական նիստը պետք է հետաձգվի, որպեսզի կողմը կարողանա լիարժեք իր իրավունքներից օգտվել: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031