Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչական պատերազմ. ԵՄԱ ամփոփագիր

Հունվար 21,2016 17:32

Առաջին անգամ, 2015 թվականի մայիսին Ռիգայում ԱլԳ գագաթնաժողովի գլխավոր առընթեր միջոցառումներից մեկը ԶԼՄ-ների համաժողովն էր, որտեղ քարոզչության թեման ամենակարևորներից էր: Եվ ահա թե՝ ինչու:

Տնտեսական դժվարությունների և աշխարհաքաղաքական հակասությունների հետ մեկտեղ Արևելյան գործընկերությունը բախվել է ևս մեկ մարտահրավերի՝ քարոզչական պատերազմի: Այն սկսեց ծավալվել 2013 թվականի ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին՝ որպես Մոսկվայի կողմից՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել պատրաստվող չորս հետխորհրդային երկրների եվրոպական ինտեգրման հեռանկարների անընդունելիության հետևանք, իսկ հաջորդ՝ 2015 թվականի մայիսին Ռիգայի գագաթնաժողովին այն ընդունեց հիրավի վիթխարի ծավալներ: Եվ ահա այստեղ էր, որ գլխավոր առընթեր միջոցառումներից էր ԶԼՄ-ների համաժողովը, և քարոզչության թեման ամենակարևորներից էր:

ԱլԳ բոլոր վեց երկրներում բնակչության համար հեռուստատեսությունը մնում է որպես նորությունների, քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուր: Այն այդպիսին է համարվում այս երկրների 80% լսարանի համար՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ շեղումներով: Հետևաբար, սա ամենաարդյունավետ միջոցն է՝ ազդելու արտաքին և ներքին քաղաքականության առավել հրատապ հարցերի շուրջ հանրային կարծիքի վրա, ինչից էլ օգտվում են քարոզչական հակամարտության նախաձեռնողները:

Վեց երկրներից երեքում՝ Հայաստան, Բելառուս և Մոլդովա, ռուսաստանյան հեռուստաալիքները տեղեկատվական դաշտի կարևոր դերակատարներ են: Այստեղ Ռուսաստանի առաջատար հեռարձակողների հաղորդումները վերահեռարձակվում են ազատ հասանելիությամբ՝ կա՛մ միջպետական համաձայնագրերով, կա՛մ տեղական ընկերությունների վերահեռարձակմամբ, կա՛մ էլ այսպես կոչված «հիբրիդային» ալիքների միջոցով: Դրանք այս կամ այն չափով դասվում են առավել հանրահայտ ԶԼՄ-ների շարքը: Բացի դրանից, տասնյակ այլ ռուսաստանյան հեռուստաալիքներ հասանելի են այն լսարանին, որն օգտվում է մալուխային ցանցերի օպերատորների ծառայություններից: Այս երեք երկրների բնակչության մեծ մասը Ռուսաստանի ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվություն ստանալու համար լեզվական արգելքների չի հանդիպում, և եթե նրանցում ռուսաստանյան ալիքները զիջում են իրենց լսարանի չափերով, ապա՝ միայն ազգային հեռարձակողներին:

Սակայն Ռուսաստանի ԶԼՄ-ները հանրային կարծիքի վրա ամենաշատն ազդում են այն երկրներում, որտեղ դրանց հեռարձակումը ոչ մի կերպ և ոչնչով սահմանափակված չէ, և Հայաստանն այդ իմաստով հատուկ վիճակում է: Դեռևս 2014թ. ապրիլին ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունը հայտնեց

Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների և սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն և սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով: Ինչպես նշվում էր հայտարարության մեջ, այդ երևույթն առավել ակնհայտ էր դարձել Ուկրաինայի շուրջ քաղաքական զարգացումների համատեքստում: Բացի նրանից, որ Մայդանից հետո Ուկրաինան անվանարկվում էր որպես չկայացած պետություն, ռուսաստանյան հեռուստատեսությունները ԱՄՆ-ին խիստ քննադատության էին ենթարկում միջազգային հարաբերություններում նորմերի խախտման համար, Եվրամիությունը ներկայացվում էր որպես գործիք Վաշինգտոնի ձեռքին, որն ուղղված է հետխորհրդային երկրների ընդհանուր շահերի դեմ: Այդ ընթացքում ինտենսիվ օգտագործվում էր թշնամության/ատելության լեզուն:

Նյութի մանրամասները կարդացեք ypc.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031