Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Բայաթյան. «Քանդում է, որովհետեւ փողը ցույց են տվել, ու արդեն կուրացել է». «Հրապարակ»

Հունվար 27,2016 11:20

Հարցազրույց երաժիշտ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ

– Այս օրերին բազմաթիվ անգամ նշվեց, որ Արամի 30-ը պետության  կողմից  պահպանվող հուշարձանների ցանկում չէր, ցանկում չէ նաեւ «Զվարթնոցը», իսկ ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ. ի պատասխան հանրության բարձրացրած բողոքի ալիքի, հայտարարեց, որ «սառայի» համար աղմուկ չեն հանում։ Որքանո՞վ են բարոյական եւ արդարացված նման մոտեցումները։

– Դա երեւի մեկնաբանելու, արդարանալու կամ պարզապես շատ խելացի երեւալու ձեւ է, ինչ-որ հայտարարություն, որովհետեւ քաղաքում ոչ միայն հուշարձանները պետք է պահպանվեն, այլեւ քաղաքի պատմական տեսակը, ձեւը, որն ինչ-որ բան հիշեցնում է, եւ հեչ պարտադիր չէ, որ դա անպայման լինի հուշարձան։ Եթե այդ տարածքը պատմական իրադարձությունների հետ կապված է կամ որեւիցե մի նշանակություն ունի, կամ թեկուզ երեւանցիների սիրված վայրն է եղել, դա արդեն բավական է, որ դրան ձեռք չտան, հեչ պարտադիր չէ, որ հուշարձան լինի։ Կենտրոնական սեւ շենքերի հուշարձանների մի մասը քանդվեց ու չգիտես ուր անհետացավ։

Այնպես որ, հուշարձաններով թող մեզ չզարմացնեն, ամեն ինչն էլ քանդելով գնում են, եւ անում են մարդիկ, ովքեր ոչ Երեւանի բնակիչ են, ոչ սիրում են Երեւանը, եւ իրենց համար ոչ մի տարբերություն՝ այնտեղ կլինի՞ այդ շենքը, թե՞ ոչ, որովհետեւ, եթե մարդը սիրեր այս քաղաքը, լիներ նրա քաղաքացին, ամեն ինչն իր համար թանկ կլիներ, բայց քանի որ թանկ չէ, քանդում է, որովհետեւ փողը ցույց են տվել, ու արդեն կուրացել է։

– Հիմա խոսում են, որ արդեն Պուշկինի վրայի որոշ շենքեր էլ գուցե ապամոնտաժեն, չնայած որ կոնկրետ նախագիծ չկա…

– Ախր քանդում են, ուր են տանում, հնչի՞ են ապամոնտաժում, հետո՝ այդ շենքերը դարերով այդտեղ եղել են, ինչո՞ւ պիտի հիմա քանդեն՝ տեղը նոր բան կառուցեն, իսկ դա էլ տանեն՝ ուրիշ մի տեղ հավաքեն, դա ի՞նչ ստից, ձեւական բաներ են։ Դա իր տեղում է պետք հավաքել ու պահպանել այն տեսքը, որ ժամանակին ուներ։ Հիմա շատ լավ տեխնոլոգիաներ կան, որոնցով հնարավոր է եւ արտաքինը պահպանել, եւ ներսից նորացնել։ Դա ոչ մի բացատրություն չունի եւ բարբարոսության նման մի բան է։ Ինչ է, ուզում են քաղաքում ապրողների հիշողությունը ջնջե՞ն՝ է, արդեն ջնջել են, էլ բան չի մնացել:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031