Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարային դիաբետի ժամանակ ուտել ընկույզ, գետնախնձոր, հազար, թուրինջ

Փետրվար 04,2016 11:30

Շաքարային դիաբետը`շաքարախտը, էնդոկրին հիվանդությունների խմբին պատկանող հիվանդություն է, որն առաջանում է ինսուլին հորմոնի բացարձակ կամ մասնակի բացակայության պատճառով, որի արդյունքում էլ առաջանում է արյան մեջ գլյուկոզի կայուն բարձրացում։

Այսպիսի հիվանդներին ժողովրդական բժշկությունը առաջարկում է հետեւել սննդակարգին:

Ընկույզի եւ հնդկացորենի (գրեչկա) խառնուրդը (1:5) աղալ, դարձնել ալյուր։ 1,5 ճաշի գդալ ալրախառնուրդը ծածկել 2 սմ հաստությամբ մածնով։ Առավոտյան այդ խառնուրդը ուտել` վրայից մեկ խնձոր։ Օրվա ընթացքում` ուտելուց 30 րոպե առաջ, ընդունել մեկական գդալ ալրախառնուրդից։

Վերցնել հավասարաչափ` ընկույզի, թթենու, եղինջի, հապալասի չորացրած տերեւներ եւ լոբու պատիճներ։ Մեկ ճաշի գդալ մանրացրած խառնուրդին` մեկ բաժակ եռման ջուր, եփել փակ ամանի մեջ` թույլ կրակի վրա` 20 րոպե, սառեցնել, քամել։ Խմել 1/2 բաժակ` օրը երկու անգամ։

Ընկույզի եւ սեւ թթի տերեւները (1:1 հարաբերությամբ) խառնել իրար, վրան ավելացնել մեկ լիտր ջուր, եռացնել, ապա քամեւ եւ խմել։
Վերցնել հավասար քանակությամբ հապալասի, խատուտիկի, եղինջի տերեւներ։ Մեկ ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 300 գրամ եռման ջուր։ Եփել 15 րոպե, թրմել 10 րոպե, քամել։ Ստացված թուրմից օգտագործել օրը երեք անգամ` 2-3 ճաշի գդալ` ուտելուց 20 րոպե առաջ։

Սմբուկից պատրաստված կերակրատեսակները խորհուրդ է տրվում ներառել գիրությամբ եւ շաքարախտով տառապող մարդկանց սննդակարգի մեջ։
Շաքարախտով հիվանդներին օգտակար են նաեւ ոլոռով պատրաստված կերակրատեսակները։

shaqaraxt8-2

Գետնախնձորի թարմ հյութը շատ համեղ է եւ օգտակար` գազարի հյութի խառնուրդով։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել սրտանոթային հիվանդություններով, շաքարախտով տառապող հիվանդներին, ինչպես նաեւ արյան բարձր ճնշում ունեցողներին։
Թուրինջը բարերար ազդեցություն է ունենում ենթաստամոքսային գեղձի վրա, ինչպես նաեւ հրաշալի միզամուղ է։ Անփոխարինելի է հիպերտոնիկ եւ շաքարախտով հիվանդների համար, խթանում է մարսողական համակարգի կենսագործունեությունը։

Այս աղցանը առանձնապես օգտակար է շաքարախտով հիվանդներին. գլուխ սոխը օղակաձեւ կտրատել, ցայել եռման ջրով, վրան ավելացնել մանր կտրատած սամիթ եւ մաղադանոս։ Աղցանը համեմել բուսական յուղով, կիտրոնահյութով, աղով։
Հազարը (մարոլ) պատկանում է արժեքավոր դիետիկ բանջարեղենների թվին, ունի բուժիչ հատկություններ։ Հազարը խորհուրդ է տրվում ընդգրկել շաքարախտով հիվանդների դիետիկ սննդի մեջ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29