Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2015թ-ի հաշվետվությանը

Փետրվար 08,2016 15:03
gaa

Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի՝ 2015թ-ը ամփոփող հաշվետվությանը:

Հանձնաժողովում 2015թ-ին քննարկվել են մասնավորապես հետևյալ հարցերը՝

·         Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի տեղեկատվության հավաքագրման նպատակով մշտադիտարկումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հետ կապված խնդիրները

·         Արփա-Սևան թունելի հիմնանորոգման կատարման ընթացքը

·          «Բլեքստերգ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նավթի և գազի երկրաբանական հետազոտական աշխատանքների նախնական գնահատման հայտը

·         Սևանա լճից ոռոգման նպատակով 2015թ-ի ջրի բացթողման հարցը և հավանություն է տվել 170 միլիոն խմ ջրբացթողման հայտին

·          «Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը

·          Սոտքի ոսկու բաց հանքավայրի թափոնների հավաքման խնդիրը

·         Կարճաղբյուր համայնքի ավտոմայրուղու ջրածածկվող հատվածի տեղափոխման խնդիրը

·         Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խնդիրը և դրանց վերացման պայմանները

·          Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրածածկվող տարածքներում անտառահատման և թափոնների մնացորդների՝ ջրի որակի վրա բացասական ազդեցության և կանխարգելման միջոցառումները

·         Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի, այլ ջրային և ցամաքային բույսերի և կենդանիների արհեստական և բնական վերարտադրության տեխնոլոգիական վերակառուցումների խնդիրները:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Գեղարքունիքի մարզի Կութի ոսկեբեր տեղամասի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրին, Ջիլի կոնգլոբրեչիաների հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ հայտին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29