Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը ներկայացել է ոստիկանություն ու բացատրություն տվել

Փետրվար 18,2016 11:44

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու մասնակցությամբ միջադեպի առթիվ երեկ ծանուցագիր ստանալուց հետո ոստիկանություն է ներկայացել Գյումրու նախկին քաղաքապետը  ու բացատրություն տվել: Այս մասին  մենք տեղեկացանք ոստիկանությունից:

Վարդան Ղուկասյանը կտրականապես հերքել է մամուլում ու ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե իր կամ որդի Սպարտակի ու եղբորորդի Կոլյայի մասնակցությամբ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել: Նախկին քաղաքապետը նշել է, որ Գյումրիում սպասվող առաջիկա ՏԻՄ ընտրությունների ֆոնին իրեն շինծու լուրերով վարկաբեկում են հակառակորդները:

Հիշեցնենք, որ երեկ Pastinfo.am լրատվական կայքը տեղեկություններ  էր հրապարակել այն մասին, որ  փետրվարի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող, քաղաքի կենտրոնում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում՝ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակի ու նրա ընկերոջ՝ Պատվական Մադոյանի մասնակցությամբ: Նրանք  վիճաբանել էին բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց:

Ըստ կայքի, միջադեպը սրանով չէր ավարտվել, շարունակվել էր Վարդան Ղուկասյանի գրասենյակում, այստեղ նախկին քաղաքապետի թիկնապահները ծեծի էին ենթարկել  բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բադասարյանին:

Ոստիկանությունն էլ իր հերթին հաղորդագրություն էր տարածել՝ հաստատելով, որ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնում փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին  օպերատիվ տեղեկություններ են ստացվել այս մասին, սակայն մասնակիցները բացատրություն են տվել, որ իրենք ոչ մի վիճաբանության ու ծեծկռտուքի չեն մասնակցել:

Ոստիկանության հաղորդագրություն մեջ մասնակիցների ցանկում նշվում էր նաեւ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի անունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hrayr Karapetyan says:

    Իսկ դուք սպասում էիք,որ այս ժողովրդական տերտերը պետք է գնար ոստիկանություն ու հաստատեր,որ ինքն ու իրա տղեն մարդ են ծեծել??????????????զարմանում եմ…….վատաագույն դեպքում իրենց շրջապատից մի ստրուկի կգտնեին,որն իր վրա կվերցներ հանցագործությունը ու նրանց փոխարեն կնստեր բանտ՝ինչպես դա եղել է շատ դեպքերում….պիշը,գմպը.լավագույն դեպքում գործը կջրեին ու կանցներ.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29