Լրահոս
Օրվա լրահոսը

Գողություն՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված ավտոմեքենաներից. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Փետրվար 18,2016 16:22

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն Վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում  քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից Երևանի տարբեր վարչական շրջաններում  ավտոմեքենաներից  կատարված  գողությունների մի քանի դրվագ։

Նախնական քննության տվյալներով՝ 1990 թ. ծնված Հ.Սիմոնյանը, Է.Ազիզյանը և  1994 թ. ծնված Դ. Բաբուջյանը, միավորվելով կազմակերպված խմբի կազմում, դերերի հստակ բաժանմամբ , նախապատրաստել  և իրականացրել են տարբեր գողություններ։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ երիտասարդները  ավտոմեքենաներից գողացել են  պահեստային անվադողի ծածկոցներ, լուսարձակներ։

Դ. Բաբուջյանին, Է. Ազիզյանին և Հ. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կազմակերպված խմբի կողմից ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակություն) և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կազմակերպված խմբի կողմից ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակության փորձ):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29