Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանագետ. «ՀՅԴ-ն ազդեցիկ է Իրանում եւ առաջադրել է Կարեն Խանլարյանի թեկնածությունը» (Տեսանյութ)

Փետրվար 23,2016 15:03

Փետրվարի 26-ին Իրանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: 290 մանդատի համար հիմնականում պայքարում են պահպանողականների եւ բարեփոխիչների թեւի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ՝ մոտ 12 000 քաղաքացի է դիմել՝ ընտրություններին մասնակցելու նպատակով:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ միայն 6200-ն է ստացել մասնակցության թույլտվություն. «Իրանի Իսլամական հանրապետության պառլամենտում՝ Մեջլիսում, հայերն ունեն երկու տեղ, որոնց համար պայքարում են 9 թեկնածուներ՝ որպես փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այսօր հայտնի դարձավ, որ Վրեժ Տեր-Մարտիրոսյանն ինքնաբացարկ է հայտարարել, եւ իմ խորին համոզմամբ՝ հաղթանակ է տանելու Ժորժիկ Աբրահամյանը: Այսինքն, Սպահանից ունենալու ենք թեկնածու ի դեմս Ժորժիկ Աբրահամյանի, որովհետեւ նա նախկինում էլ Մեջլիսում եղել է իբրեւ պատգամավոր եւ բավականին արդյունավետ է աշխատել: Համայնքը բավականին լավ հիշում է նրա շրջանում առաջ քաշված օրինագծերը, որոնք կյանքի կոչվեցին: Մանդատի համար պայքարում է նաեւ Կարեն Խանլարյանը, որը գործող պատգամավոր է եւ արդյունավետ է աշխատել»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:

Նա տեղեկացրեց, որ իրանահայ համայնքը գոհ է Կարեն Խանլարյանի գործունեությունից, նրա թեկնածությունը պաշտպանում է «Հայ հեղափոխական դաշնակցությունը». «Վերջինս բավականին լուրջ դիրքեր ունի Իրանի Իսլամական Հանրապետությունում իբրեւ հայերի կուսակցություն»:

Իրանագետը փաստեց, որ հայ թեկնածուները հիմնականում փորձում են իրանահայ համայնքի խնդիրները վեր հանել եւ ներկայացնել Մեջլիսում. «Նրանք բավականին ակտիվ են գործում եւ հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ հանդես են գալիս քաղաքական ելույթներով: Նրանց տրված է այդ իրավունքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29