Լրահոս
Օրվա լրահոսը

Մոգերինիի հայտարարությունը հակասում էր Վահրամ Բաղդասարյանի փոխանցածին. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 03,2016 12:11

Նախօրեին ԵՄ միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բադդասարյանը հայտարարել էր, թե ԵՄ-ն ողջունել է սահմանադրական փոփոխությունները։

Միայն թե, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից, ԱԺ խմբակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Մոգերինիի հայտարարությունները միանգամայն այլ բանի մասին են վկայում. «Առանց ընտրախախտումների մասին պնդումների թափանցիկ հետաքննության եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ եթե այդ պնդումները հաստատվեն, սահմանադրական վերջին հանրաքվեն բաց թողնված հնարավորություն կլինի՝ Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար»,- ասել է նա։

Միաժամանակ, Մոգերինին ասել է, թե հատուկ ուշադրություն պետք է դարձնել ընտրական համակարգի բարեփոխմանը, եւ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների խմբի կողմից՝ սահմանադրական հանրաքվեի առնչությամբ արված առաջարկությունները:

Նկատենք, որ դիվանագիտական լեզվով սրանք բավական կոշտ գնահատականներ են, պարզապես՝ պետք է հասկանալ դիվանագիտական լեզուն:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031