Լրահոս
Օրվա լրահոսը

Զատիկյանի սպանության գործով դատական հաջորդ նիստը կանցկացվի դռնփակ

Մարտ 15,2016 14:45

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը կանցկացվի դռնփակ: Դատարանն այսօր որոշեց դռնփակ նիստ անցկացնել, որ հնարավորություն ունենան հարցաքննել երկու վկայի, որոնց նկատմամբ դեռ նախաքննության ժամանակ կիրառվել է պաշտպանության միջոց:

Վկաների նկատմամբ լրացուցիչ պաշտպանական միջոցներ կիրառելու միջնորդությունը ներկայացրեց մեղադրող դատախազը:

Նա նույնիսկ միջնորդեց հարցաքննությանը արգելել ամբաստանյալի եւ նրա պաշտպանի մասնակցությունը, բայց դատարանը չբավարարեց ու որոշեց թույլ տալ ամբաստանյալին ու նրա պաշտպանին մասնակցել:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 29-ին:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Նարեկ Խաչատրյանը մեղադրվում է Ստեփան Հակոբյանի հետ համաձայնության գալու ու նախկինում ունեցած վեճի պատճառով եւ վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելու ու նրան դրդելով Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031