Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարին

Մարտ 18,2016 18:05

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտ¬պանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովին:

Վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Պուչկովին՝ Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ և բարձր գնահատել նրա ներդրումը նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում:

Կառավարության ղեկավարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացումը և խորացումը, որի ուղղություններից մեկն էլ արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման բնագավառում համագործակցության ընդլայնումն է: Վարչապետը ողջունել է այսօր ՀՀ Կոտայքի մարզում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի բացումը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ գործունեություն կծավալի:
Վլադիմիր Պուչկովը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելը: Պարոն Պուչկովը կարևորել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի բացումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի այդ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության որակապես նոր մակարդակի բարձրացմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարությունների փոխգործակցության կապակցությամբ և կարևորել ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության բնագավառում դրա զարգացումն ու խորացումը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031