Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի վերադարձն անհնարին բան է»

Մարտ 24,2016 17:30

«Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ եմ գտնում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը զուտ
քաղաքական եւ ընտրությունների միջոցով շատ բարդ եւ անհնարին բան է: Ես երբեք չեմ կիսել այն կարծիքը, որ Քոչարյանը քաղաքականության մեջ չէ: Հրապարակային քաղաքականության մեջ չգտնվելով՝ շատերը քաղաքականության մեջ են եւ դերակատարում ունեն եւ ունեցել են»,- մեզ հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսպես պատասխանեց հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար հիմք տեսնո՞ւմ եք՝ նկատի ունենալով Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունը: Վարդան Օսկանյանը հայտարարել է,
որ այդ կուսակցությունը Քոչարյանի հետ կապ չունի:

Թե ինչու է Օսկանյանն ուզում հերքել ու «մաքրել» Քոչարյանի հետքը իր կուսակցության վրայից՝ այդ մասին Խաչատուր Քոքոբելյանի գնահատականները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031