Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Տաթեւացին իրականում ջավախեցի է (ֆոտոշարք)

Մարտ 25,2016 17:24

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հյուրերն այսօր ջավախեցի մտավորականներն էին: Առիթը «Հայաստան. Հայրենի եզերք. Ջավախք» խորագրով ցուցահանդեսն էր, որը ներառում է Ջավախքին եւ ջավախեցիներին նվիրված ավելի քան 600 գիտական եւ գեղարվեստական գրքեր:

Ուսումնասիրելով դրանք` ընթերցողը հետաքրքիր բացահայտումների պակաս չի ունենա: Օրինակ, «Վիքիպեդիա»-ում կարդում ենք, որ միջնադարի աստվածաբանական մտքի մեծանուն ներկայացուցիչը` Գրիգոր Տաթևացին, ծնվել է 1346 թվականին` Սյունիք աշխարհի Վայոց ձորում:

«Գիտականորեն ապացուցված է, որ Տաթեւացին իրականում Ջավախքի Թմոգվի գյուղից է: Նրա հայրը եւս այդ գյուղից է, իսկ մայրը` Արագածոտնի մարզից: Եթե պատմության մեջ նա հայտնի է «Գրիգոր Տաթեւացի» անունով, դա կապվում է միայն նրա գործունեության վայրի հետ: Իսկ ծնունդով նա ջավախեցի է: Ջավախքից է սկսվել ու զարգացել նրա կյանքը, իսկ հիմնական գործունեությունը ծավալվել է Տաթեւում»,- լրագրողներին պատմեց Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:

Ցուցահանդեսում ներկայացված են ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի լույս ընծայած «Համաբարբառները». գրքերից յուրաքանչյուրում կարելի է գտնել տեղեկատվություն` Տաթեւացու գրական ժառանգության ամեն բառի բացատրության եւ կիրառության մասին:

Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի գրքերը պահվում են համալսարանի պահոցում, սակայն ջավախեցի մտավորականներն իրենց նոր գրքերով կարող են հարստացնել ցուցադրությունը. «Հազարից ավելի ուսանող է այցելում գիտական գրադարան եւ կարող են ընթերցել գրքերը: Ներկայացված ամենահին ստեղծագործությունները 1892 թվականին են տպագրվել: Վահան Տերյանի ժառանգությունից, օրինակ, ցուցադրվում է նաեւ 1912թ. Մոսկվայում առաջինը լույս տեսած գիրքը»:

Ցուցադրվում են նաեւ ժամանակակից ջավախեցի գրողների, այդ թվում` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանի գրքերը: 2013թ.-ին լույս է տեսել նրա «Տետր Ալֆա» գիրքը:

Ի դեպ, ցուցահանդեսի այցելուները կտեսնեն նաեւ Մանկավարժական համալսարանի դասախոս Համլետ Միքայելյանի` ջավախքյան բնաշխարհի գույները ներկայացնող գեղանկարները:

FILE8273 FILE8272 FILE8271 FILE8258 FILE8257 FILE8296

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031