Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական ներկայիս տարաձայնությունների ազդեցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա. Amerkaydzayn.com

Մարտ 26,2016 10:18

Amerkaydzayn.com. «Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության ֆորումում քննարկվել է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ազդեցությունը Կենտրոնական Ասիայի, Կովկասի, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Ըստ ֆորումի մասնակիցների, Ռուսաստանը և Թուրքիան միշտ էլ համաձայնել են էներգիայի և ընդդիմադիր խմբավորումների առումով: Սակայն Սիրիայի կառավարության շուրջ այս երկու երկրները միշտ էլ  տարաձայնություններ են ունեցել, ինչը վտանգավոր է տարածաշրջանի համար:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի համար ևս մեկ մեծ խնդիր է, ի հավելումն ներգաղթյալների խնդիրներին, Եվրամիություն մուտք գործելու ջանքերին և երկրում ընդդիմության դեմ պայքարի խնդրին:

Ռուսաստանը ներկայումս նույնպես շատ խնդիրներ ունի, սակայն նոր հնարավորություններ է փնտրում: Ռուսաստանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ծրագիր, ինչի գերագույն նպատակն է բոլորին ցույց տալ դրա հզոր լինելու հանգամանքը:

«Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության նախագահ Ֆրեդրիք Սթարրի խոսքերով, ռուս-թուրքական հարաբերությունները մեծապես ազդում են հայ-ադրբեջանական հակամարտության վրա:

«Ռուս-թուրքական հարաբերությունները մեծացնում են տարածաշրջանի անկայունությունը: Այս ամենի արդյունքում Հայաստանը լայնորեն զինվում է և ավելի ընկղմվում Մոսկվայի ազդեցության տակ, ինչին իմ կարծիքով, Թուրքիան շուտով կարձագանքի: Ադրբեջանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Նավթամուղը խոշոր ծրագիր է, և եթե դրությունը վատթարանա, այն սպառնալիքի տակ կհայտնվի»:

Սթարի խոսքերով, Արևմուտքը պետք է արձագանքի այս իրադարձություններին, սակայն դեռևս ձեռնպահ է մնում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031