Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը բաց ասել է`իրենք են սկսել» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 15:21

«Մեր նպատակը երբեք չի եղել միակողմանի ճանաչում, մեր նպատակն է, որ ԼՂՀ ժողովուրդը կարողանա օգտվել իր միջազգային իրավունքից՝ միջազգային նորմերին համապատասխան, Մինսկի խմբի նորմերին ու սկզբունքներին համապատասխան»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին`արդյոք ՀՀ-ն գնում է ԼՂՀ-ի ճանաչմանը:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց Արցախի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ ԼՂՀ-ի նպատակն է՝ միջազգային ճանաչման հասնել:

«Մեր վեց խմբակցությունների հայտարարության մեջ հստակ ասվում էր, որ ի վերջո պետք է դահիճն անվանվի դահիճ, հանցագործն ուղիղ անվանվի հանցագործ: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը բաց հրապարակային ասել է, որ իրենք են սկսել և Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտեն, թե ով է սկսել, և այդ երկրները գոնե ունեն բազում տեխնիկական հնարավորություններ պարզելու, թե ով է ագրեսիայի և ահաբեկչության հիմնադիրը, ով է լարում իրավիճակը և հավասարության նշան դրվող որևէ հայտարարություն՝ անկախ դա Լոս Անջելեսից է, Սան Ֆրանցիսկոյից, Մոսկվայից, Փարիզից, թե Վիեննայից, չի կարող օժանդակել այս կարգավորմանը: Հավասարության նշան դնելն անթույլատրելի է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին`ինչպե՞ս  են վերաբերվում Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի կրավորական կեցվածքին:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930