Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. Նման կերպ պատերազմներ չեն սկսում

Ապրիլ 04,2016 15:41

«Միջազգային հանրությունը փորձում է հավասարակշռությունը պահպանել եւ ազդեցություն ունենալ գործողությունների վրա»,- ապրիլի 4-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սակայն, նա չի կարծում, որ միջազգային արձագանքի միջոցով կարելի է դադարեցնել գործողությունները այն, ինչ որոշվում է, որոշվում է շփման գծում. «Չեմ կարծում, որ այս էսկալացիան երկար շարունակություն կունենա: Չեմ կարող ասել, սա ինչքան կշարունակվի, բայց ինչ-որ կատարվում է, եւ ինչը որ ազդում է Ադրբեջանի վրա՝ դա էսկալացիայի աստիճանն է, այն ինչպես է իրեն պահում Ադրբեջանի բանակը, ինչքան զոհեր ունեն»:

Քաղաքագետի կարծիքով՝ նման կերպ պատերազմներ չեն սկսում. պատերազմներն ունեն ռազմական նպատակներ, ոչ թե քաղաքական: Նա համարում է, որ պատերազմական գործողությունների դեպքում կռմբակոծվեր Ստեփանակերտը, ոչ թե սահմանային գոտիները:

Ըստ նրա, հայկական դիվանագիտությունն անում է այն, ինչ որ կարող է անել. «Հասկանալի է, որ հարձակվելուց առաջ ադրբեջանական կողմը հասկացել է, որ հարձակումից հետո հայկական կողմը կդիմի համանախագահներին, եւ որ համանախագահները կասեն՝ «եկեք համերաշխ ապրենք»: Այդ ամենը այնպես էլ հասկանալի է, եւ այնպիսի գործիքներ, որոնք կդադարեցնեին արյունահեղությունը, իմ կարծիքով, դիվանագիտությունը այնքան էլ չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930