Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ջիպը միշտ էլ եղել է, դրանք միշտ են եղել». Շուշան Պետրոսյանը՝ բանակի ծախսերի մասին

Ապրիլ 25,2016 16:40

«Պահանջելը մի քիչ կոպիտ է, ես շատ եմ ուզում, որ իրենք գան ԱԺ եւ մենք խոսենք»,- այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին՝ պատգամավորները պահանջում են, որ Էդվարդ Նալբանդյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը գան ԱԺ եւ պատասխանեն իրենց հարցերին՝ բանակի հետ կապված,  Դուք միանո՞ւմ եք այդ պահանջին:

Մեր հարցին՝ համաձա՞յն եք Հրանտ Բագրատյանի այն դիտարկման հետ, որ մեր զինվորը ժամը 20:00-ից հետո չի տեսնում, որովհետեւ գիշերային սարքեր չկան, բայց «շքեղ մեքենաները, ջիպերը պաշտոնյաների տակը դրած են»՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Այդ ջիպը միշտ էլ եղել է, դրանք միշտ են եղել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ձեր կողմից այդ հարցադրումները հնչելո՞ւ են ծախսերի հետ կապված՝ նա պատասխանեց. «Միանշանակ»:

Շուշան Պետրոսյանը վստահեցրեց, որ այդ հանդիպման ժամանակ ինքը 2 կոնկրետ հարց ունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930