Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հաստատել է հասարակության մեջ եղած կասկածները. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 26,2016 12:43

Հարցազրույցի՝ ոչ վաղ անցյալի մասով «ամենախոսուն» կտորը հետեւյալն է. Սերժ Սարգսյանը բացահայտել է, որ 2011թ. Կազանում Ալիեւի հետ բանակցություններում ինքը կողմ էր Ադրբեջանի հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ էին անում երկու առաջնորդներին կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիր, որը նույնպես կհետաձգեր ԼՂ կարգավիճակի վերաբերյալ լուծումը, սակայն «Ալիեւը հրաժարվել է»։

«Դա մի ժամանակահատված էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթից եկած եկամուտներով եւ խոսում իր ռազմական բյուջեի ծավալների մասին», անդրադառնալով Կազանի ձախողված բանակցություններին՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Փաստորեն՝ Սերժ Սարգսյանը հաստատել է հասարակության մեջ եղած այն կասկածները, թե այս իշխանությունը՝ ի դեմս Սարգսյանի, հող են տալու, ընդ որում՝ դա անելու են առանց որեւէ մեկի հետ հաշվի նստելու՝ ծածուկ ու գաղտնի։ Դա անելու են առանց հասարակությանը բացատրելու դրա անհրաժեշտության մասին կամ էլ պարզաբանելու, թե ինչ է հայկական կողմը դրա դիմաց ստանալու։ Այսինքն՝ ըստ էության ստանալիք չի էլ եղել, ու դրա մասին բացահայտ ու անվրդով հայտարարում է Սերժ Սարգսյանը։

Ինչո՞ւ է հիմա Սարգսյանը հայտարարում այս մասին՝ ուզում է սկսել զրոյի՞ց՝ այսուհետ հրապարակային մակարդակով զրուցել հասարակության հետ գոնե Ղարաբաղի մասին, թե՞ կարծում է՝ վտանգն անցած է, ուրեմն՝ կարելի է հրապարակել դրա մասին։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930