Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղզստանը հետաքրքրված է հայկական փորձով

Մայիս 02,2016 16:27

Ղրղզստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական-ուսումնական այցով գտնվում է Հայաստանում: Այցի նպատակն է` ծանոթանալ մեր երկրի ՆՄԿՈՒ համակարգի բարեփոխումներին և զարգացումներին:
Այցի առաջին օրը Ղրղզստանի պատվիրակության անդամները, որի կազմում էին այդ երկրի գործադիր մարմինների, գործատուների ներկայացուցիչներ և քոլեջների տնօրեններ, հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հետխորհրդային երկրներում առկա հիմնահարցերին, մասնավորապես, մանկավարժության մեթոդներին, մանկավարժական կադրերի վերապատրաստման ռազմավարական խնդիրներին, կրթության զարգացման հեռանկարային ծրագրերին: Պատվիրակության անդամներին հիմնականում հետաքրքրել են հանրակրթությունից անցումը նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին, ինչպես նաև կրթության որակի ապահովման, աշխատաշուկա-գործատու-կրթություն կապի, որակավորումների հետ կապված խնդիրները:

Ղրղզստանի Հանրապետության պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ` Հայաստանի ՆՄԿՈՒ համակարգի շուրջ, ներառյալ սոցիալական գործընկերության, երիտասարդության զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման, ուսումնական գործընթացի որակի կառավարման, ինչպես նաև մասնագիտությունների միջազգային առաջնության /World Skills Fair/ վերաբերյալ հարցեր:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031