Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոտքերի լայնացած երակներին կպցրեք լոլիկի կլոր շերտեր

Հունիս 01,2016 14:00

Արյան մակարդուկով խցանվելիս երակներում առաջանում է անոթային պատի բորբոքում` թրոմբոֆլեբիտ, որից առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների երակները։ Մինչ բուժման անցնելը, անպայման դիմեք բժշկի, չի թույլատրվում օգտագործել քսուքներ, կատարել մերսում, որովհետեւ արյան մակարդուկը կարող է պոկվել եւ մանրէների հետ թափանցել ներքին օրգաններ։

Մասնագետի հետ խորհրդակցելուց հետո կարելի է բնական միջոցներով եւս պայքարել թրոմբոֆլեբիտի դեմ:

– 10-3 կաթիլ ակնամոմի սպիրտային լուծույթը խառնել մեկ բաժակ կաթի կամ թեյի հետ եւ խմել օրական 3 անգամ, ուտելուց առաջ, 15-20 օրվա ընթացքում։ Բուժումը կրկնել յուրաքանչյուր 3-4 ամիսը մեկ։

– 20 գրամ կատվալեզվի, 20 գրամ արեւքուրիկի, 15 գրամ մատուտակի, 15 գրամ համեմի սերմի, 10 գրամ երիցուկի ծաղկի, 10 գրամ կտավատախոտի խառնուրդից վերցնել 2-3 ճաշի գդալ, լցնել թերմոսի մեջ, ավելացնել կես լիտր եռացրած ջուր, 2-3 ժամ թողնել, քամել։ Խմել օրական 3 անգամ, ուտելուց հետո, կեսական բաժակ։

-Տատասկափուշն աղալ մսաղացով եւ ստացված զանգվածը դնել ոտքերի վրա (պառկած վիճակում)։

– Լոլիկը կտրատել կլոր շերտերով եւ կպցնել ոտքերի լայնացած երակներին։ Շերտերը պետք է հանել այն ժամանակ, երբ կսկծոց զգացվի։ Բուժման այս ձեւը կարելի է կիրառել ամեն օր։

– Օշինդրն աղալ, խառնել թթված կաթի հետ։ Ստացված շիլայանման զանգվածը լցնել մի քանի տակ ծալված մառլյայի վրա, դնել ոտքին, փաթաթել մոմլաթով եւ թողնել կես ժամ։ Այդ ընթացքում ոտքը պիտի գտնվի հորիզոնական դիրքում։

-Մեկ թեյի գդալ մեղրը խառնել ալյուրի հետ։ Ստացված խմորը բացել, տեղադրել մառլյայի վրա եւ դնել ոտքին, վիրակապել։ Վիրակապը հանել 3-5 օր հետո։ Բուժումը շարունակել 1,5-2 ամիս։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

31.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930