Լրահոս
Օրվա լրահոսը

Փախնե՞մ, ժողովրդին թույլ չտա՞մ գան ինձ հետ խոսեն. գտնվեց Լոքյանի ակնարկների «հերոսը». «Հրապարակ»

Հուլիս 02,2016 09:47

Արթիկում տեղի ունեցող քաղաքական «տվայտանքները» ջրի երես են դուրս եկել: Պարզվում է, օրերս տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի «նուրբ ակնարկները» վերաբերվում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանին, որը, «Հրապարակի» տեղեկություններով՝ աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Դավիթ Լոքյանը, պատասխանելով վարչապետի հրապարակային լինելու հորդորներին, պատասխանել էր, թե.«Մենք եղել ենք տեղում, բնակիչները մեզ տեսել են, օգնել ենք, մանկապարտեզ ենք փրկել, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք ուզում են քաղաքապետ դառնալ, չգիտեմ, ավագանի դառնալ»:

«Հրապարակը» զրուցել է պատգամավորի հետ, որը չի ժխտել, որ նման «ամբիցիաներ» ունի, սակայն դեռ հաստատ չի որոշել. «Դեռ վերջնականապես որոշում չեմ կայացրել, հենց կայացնեմ, կասեմ»:

Պարոն Պետոյան, ճի՞շտ ենք հասկանում, վերջերս կառավարական մակարդակով արված ակնարկները Ձե՞զ էին վերաբերվում. «Ես դեռ չեմ որոշել քաղաքապետի թեկնածու կառաջադրվեմ, թե ոչ, բայց արդեն իսկ չգիտեմ ինչ պանիկայի մեջ են ընկել, չգիտեմ ինչեր են ասում, ինչեր եմ խոսում, իսկ եթե ժողովուրդը փորձում է հասկանալ ինչ ձևի է հանձնաժողովը գնահատել նրանց վնասը, դրանից պետք չէ պանիկայի մեջ ընկնել, պետք է պարզապես ժողովրդին պարզ մեկնաբանել, թե ինչն են հաշվի առել, ինչ են ուզեցել անել: Ոչ մեկի տուն ոչ մեկ չի մտել և մի որևէ բան չեն արել, ինձանից էլ են չէ՞ հարցնում, ես էլ պետք է պատասխանեմ ժողովրդին: Եթե որոշեմ քաղաքապետ դառնալ, կամ թեկնածությունս դնել, իմացեք, որ ես ոչ շոուի, ոչ էլ ռեկլամի կարիք չունեմ, ինձ բոլոր արթիկցիներն էլ լավ ճանաչում են»:

Պարոն Պետոյան, խոսակցություններ կան, թե վարչապետն արդեն իր աջակցությունն է հայտնել Ձեզ. «Այդպիսի բան չկա, այդպիսի բան գոյություն չունի, որովհետև դեռ ես չեմ որոշել այդ հարցը: Կամ ինչ աջակցության մասին է խոսքը, դեռ շատ ժամանակ կա, դեռ 3-4 ամիս կա, ինչի համար են խառնվել իրար, պետք է չէ այս հարցը քաղաքականացնել, կամ քաղաքական աստառ տալ: Եթե նույնիսկ ինչ-որ որոշում են կայացրել վնասի փոխհատուցման, գոնե մարդկանց բացատրեն՝ հասկանան, թե ինչն են հաշվի առել, մարդիկ ուրիշ ոչ մի բան չեն ասում, այս էր ամբողջ խնդիրը: Հետո մարդկանց տներն այնպիսի իրավիճակում է, որ ջղայնացած են, պետք է այդ մարդկանց հետ խոսել, ուշադրություն դարձնեն: Հիմա ես փախնեմ, ժողովրդին թույլ չտա՞մ գան ինձ հետ խոսեն, եթե ինչ-որ բան ունենամ ասելու, ես այդ հնարավորությունն ունեմ, կարող եմ բոլոր լրատվամիջոցներով ասել և Ազգային ժողովի ամբիոնից էլ»:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031