Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը հանդիպել է սփյուռքահայ ուսանողների հետ

Հուլիս 06,2016 19:30

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» (ՀԲԸՄ) ուսանողական ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ:

Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, Սեյրան Օհանյանը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ մեծ ներդրում և գործունեություն ծավալող կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը: «Իր գործունեության ողջ ժամանակահատվածում ՀԲԸՄ-ն տարբեր ծրագրեր, միջոցառումներ է իրականացրել, որոնք ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության շենացմանը: Հատկապես կարևոր են Հայաստանի սահմանամերձ գյուղերում և Արցախում իրականացվող ծրագրերը: Այդ ծրագրերի արդյունքը նկատում է նաև սահմանին կանգնած զինվորը: Փաստը, որ երկիրը շենացվում է, կառուցվում՝ պարտավորեցնում է զինվորին, որ ավելի լավ տանի ծառայությունը, հետևի անվտանգության ապահովմանը»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ հայրենիքի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլինի իրականացնել միայն համատեղ ջանքերով: Այս համատեքստում պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, որի գրավականը ժողովրդի առջև բաց լինելն է:

ՀՀ պաշտպանության նախարարը ոգևորիչ և ուշագրավ է համարել նաև փաստը, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդները հետաքրքրված են հայկական զինված ուժերով և ցանկություն են հայտնում ծանոթանալ ինչպես բանակի առօրյա կյանքին, այնպես էլ այն խնդիրներին, որոնք իրականացնում է հայ զինվորը: Այս առումով, համագործակցելով տարբեր կառույցների հետ, պաշտպանության նախարարությունն իրականացնում է միջոցառումներ, որոնց շնորհիվ ավելի է ամրապնդվում երիտասարդների կապը զինված ուժերի հետ:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031