Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Դպրոցական ծրագրերը պետք է լինեն հայեցի»

Հուլիս 07,2016 12:04

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու կրթական բարեփոխումներին ու դրանց արդյունավետ իրականացմանը, հատկապես հանրակրթական դպրոցական ծրագրերը պետք է լինեն մատչելի, հայեցի: Նա նշեց, որ ֆինանսական հոսքերն էլ պետք է ունենան պարզ, թափանցիկ ընթացակարգ:

«Ավագ դպրոցի հիմնախնդիրներից է մասնագիտական կրթության ոլորտը: Դպրոց-բուհ անցումը ապահովող կառույցների գործունեությունը պետք է վերանայել: Բուհ-աշխատաշուկա սերտացումը պետք է համալսարանական առաքելության կարեւորագույն հատկանիշներից մեկը լինի: Նաեւ պետք է բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման վրա մեծ ուշադրություն դարձնել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նա կրթության եւ գիտության նախարարին հանձնարարեց բուհական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն կազմակերպել, որտեղ բարեփոխումների իրականացման համար կնշվեն հստակ մեխանիզմներ: Ըստ վարչապետի՝ պետք է ներկայացվեն ուսանողակենտրոն ուսուցման հստակ թիրախները, նշվեն միջազգային շուկայում մեր տեղի ու մրցունակության մասին:

Իսկ գնումների ոլորտում կոռուպցիայի նվազմանն անդրադառնալով, ՀՀ վարչապետն ասաց. «Գնումների գործընթացի տարբեր փուլերում բարելավել թափանցիկությունը, համապատասխան կայքէջում տեսնել կնքված բոլոր պայմանագրերը, դրանց արդյունքները, ծրագրային լուծումներ մշակել: Ինչպես նաեւ՝ խիստ անհրաժեշտ է գնումների գործընթացի մեջ անհրաժեշտ ներքին աուդիտ անցկացնել: Հանձնարարում եմ ոլորտի պատասխանատուներին՝ պատշաճ ապահովել անհրաժեշտ թափանցիկությունը, ներկայացնել հաշվետվություններ, ինչպես նաեւ՝ վերստուգման հաշվետվությունները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031