Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում կհիմնադրվի Արա Գյուլերի անվան տուն-թանգարան. «Ակօս»

Հուլիս 07,2016 13:42

Ստամբուլում նախատեսվում է հիմնադրել Թուրքիայում ապրող հայազգի հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի անվան տուն-թանգարանը։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս»-ը։

Հայազգի լուսանկարչի կյանքն ու ստեղծագործություններն ամփոփող տուն-թանգարանը նախատեսվում է հիմնադրել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի այն շենքում, որտեղ ծնվել, մեծացել և որոշ ժամանակ աշխատել է լուսանկարիչը։

Արա Գյուլերի անվան տուն-թանգարանում նախատեսվում է ցուցադրել նրա հեղինակած լուսանկարները, աշխատանքային և անձնական իրերը, ինչպես նաև այն բոլոր մրցանակները, որոնց արժանացել է հայազգի լուսանկարիչը իր լուսանկարչական գործունեության ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031