Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղվամուշկը` ե՛ւ դեղաբույս, ե՛ւ համեմունք

Հուլիս 29,2016 12:30

Կիրաովում է լյարդի եւ լեղուղիների հիվանդությունների, ճիճվակրության, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների, հոդերի բորբոքումների ժամանակ
Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մեղվամուշկը բազմամյա խոտաբույս է, որը ծաղկում է հունիսից մինչեւ սեպտեմբեր, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-հոկտեմբերին։ Աճում է հովիտներում, տափաստաններում, թփուտներում, ճամփեզրերին, դաշտերում։

Բուժական նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը։ Հավաքում են լրիվ ծաղկելուց հետո։ Քաղում են ձեռքով կամ կտրում մկրատով։ Հումքը չորացնում են բացօթյա, ստվերոտ կամ լավ քամհարվող տեղերում՝ բարակ շերտով փռելով սավանի վրա, իսկ չորացնելուց հետո պետք է պահել թղթե տոպրակների մեջ։

Այս բույսը պարունակում է եթերայուղ, կամֆորա, բորնեոլ, ֆլավոնոիդներ, ալկալոիդներ, դաբաղող եւ դառը նյութեր, օրգանական թթուներ, վիտամին C, կարոտին։

Բույսի տերեւը տրորելիս զգացվում է կամֆորայի բուրմունք, այն օգտագործել են ոչխարի եւ թռչնի միսը համեմելու համար։ Մեր ժամանակներում կորցրել է իր արդիականությունը եւ հազվադեպ է օգտագործվում որպես համեմունք՝ ձվի, ֆարշի, աղցանի կամ ձկնեղենի հետ։
Բուժական ազդեցությամբ այն ունի արտահայտված ճիճվամուղ, լեղամուղ ազդեցություններ, ախորժաբեր, մարսողությունը կարգավորող, հակատենդային, ցավազրկող, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային հատկություններ։
Կիրաովում է լյարդի եւ լեղուղիների հիվանդությունների, ճիճվակրության (սրատուտներ, ասկարիդներ), ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների, էնտերոկոլիտների, աոատ դաշտանի, սրտային ասթմայի, գլխացավերի, հոդերի բորբոքումների (հոդացավ, հոդատապ), հնացած եւ չբուժված վերքերի, քոսի ժամանակ։ Այն նաեւ միջատասպան է։ Քանի որ բույսն ունի թունավոր հատկություններ, հղի կանանց եւ վաղ հասակի երեխաներին հակացուցված է։

dexabuys8.-2.

Ծաղիկների թուրմը խմում են լյամբլիոզի, խոլեցիստիտի, հեպատիտի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, աղիների եւ միզապարկի բորբոքումների, միգրենի, գլխացավի, մալարիայի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, հոդացավի բուժման, ախորժակը լավացնելու համար, որպես որդաթափ միջոց։

Հիշողության անկման ժամանակ խառնեք 1-ական թեյի գդալ մեղվամուշկի ծաղիկը, պատրինջի տերեւը, առյուծագու եւ սամիթի խոտերը։ Հումքի 1 ճաշի գդալ 10-15 րոպե թրմեք 300 միլիգրամ եռման ջրում։ Քամեք։ Խմեք 100-ական միլիգրամ օրը 3 անգամ` կես թեյի գդալ մեղրով։ Շարունակել 28 օր, ընդմիջեք 10 օր։

Մեղվամուշկի կիրառման համար առաջարկվում են հետեւյալ եղանակները։ Ջրաթուրմ՝ ճիճվաթափման համար։ Պատրաստել 1:10 հարաբերությամբ ընդունված եղանակով։ Խմել մեկ ճաշի գդալ, օրը 3 անգամ։ Մանրացված հումքից փոշին օգտագործել 1/2 գդալ (պայմանավորված հիվանդի տարիքով), օրական 2-3 անգամ։

Ջրաթուրմ՝ սրատուտների ճիճվաթափման նպատակով հոգնայի համար։ Մեկ թեյի գդալ սերմերը 100-150 գրամ ջրում թրմել 3 ժամ, 60 աստիճան ջերմության պայմաններում։ Քամել եւ մի քանի օր, գիշերը, քնելուց աոաջ, կատարել մաքրող հոգնաներ, մինչեւ սրատուտների լրիվ վերանալը։

Ջրաթուրմ՝ էնտերոկոլիտների, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների ժամանակ։ 5 գրամ ծաղիկները մեկ բաժակ եռման ջրում թրմել։ Էնտերոկոլիտների ժամանակ խմել մեկ ճաշի գդալ, օրական 5-6 անգամ, իսկ խոցային հիվանդությունների դեպքում՝ 1/3 – 1/2-ական բաժակ՝ օրական 2-3 անգամ։
Ջրաթուրմ՝ արտաքին օգտագործման համար (թրջոցներ, լվացումներ)։ Պատրաստվում է ընդունված հիմունքներով։

Մեղվամուշկը ընդգրկված է բուժական մի շարք հավաքակազմերի մեջ։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031