Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ունենք իրավիճակ, երբ ինքնիշխանությունից օր օրի զրկվում ենք

Սեպտեմբեր 02,2016 20:52

«Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 2-ին  Ազատության հրապարակից երթ  է նախաձեռնել՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» և նրանց քաղաքական պահանջների։  Մասնակիցները կրում էին «Մենք բոլորս Սասնա Ծուռ» ենք, երթը թմբուկների ուղեկցությամբ էր:

«Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Ազատություն ռ/կ-ի թղթակցին ասաց, որ ելույթներ չկային, քանի որ նպատակը երթն էր: Իսկ ընդհանրապես, Մարտիրոսյանի խոսքով, իրենք ուրվագծումների մեջ են, բայց վերջնական որոշման մասին խոսելը դեռ վաղ է: Այնուհանդերձ, «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահը շեշտեց. «Ունենք իրավիճակ, երբ ինքնիշխանությունից օր օրի զրկվում ենք, օրերս իմացանք, որ Գազպրոմից էլի պարտք ենք, ակնհայտ է, , արտագաղթի հարցը մնում է օրակարգում, կա քաղբանտարկյալների խնդիրը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930