Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային միջոցների կառավարումը` «մասնակցի ձեռքերում»

Սեպտեմբեր 09,2016 13:27

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է դառնալ իր միջոցների անուղղակի կառավարիչը, եթե պարբերաբար հետևի հատկացումների ժամանակին և ճիշտ չափով փոխանցմանը և ֆոնդերի եկամտաբերությանը, ինքնուրույն կատարի կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրություն կամ փոփոխություն: Կարելի է ինքնուրույն որոշել, թե որ ֆոնդին ուղղվեն հատկացումները` կառավարումից ավելի բարձր եկամուտ ստանալու համար:

Կենսաթոշակային ֆոնդի ընտրության կարևոր չափանիշ է կառավարման արդյունքում ստացված եկամուտը կամ ֆոնդի կատարողականը, որի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ստանալ կառավարիչների կայքերից: Մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշվիներում նույնպես հնարավոր է հետևել ընտրված ֆոնդի եկամտաբերությանը:

Հետևելով առաջարկվող վեց ֆոնդերի կառավարման արդյունքներին` մասնակիցը կարող է միջոցներն ուղղել առավել բարձր եկամտաբերություն ունեցող ֆոնդ, հետևաբար և նպաստել իր իսկ միջոցների առավել արդյունավետ կառավարմանը:

Ավելին, մասնակիցը կարող է ունենալ ներդրումներ միաժամանակ մեկից ավելի ֆոնդերում: Որոշ ժամանակ միջոցները կուտակելով որևէ ֆոնդում` կարելի է այդ միջոցները թողնել տվյալ ֆոնդում կառավարման, իսկ հետագա հատկացումները ուղղել այլ ֆոնդի. արդյունքում մասնակիցը կուտակային միջոցներ է ունենում միաժամանակ տարբեր ռիսկայնության և տարբեր եկամտաբերություն ունեցող ֆոնդերում:

Կենսաթոշակային ֆոնդը կամ կառավարչին փոխելու համար մասնակիցը ներկայացնում է դիմում` www.epension.am կայքի «Իմ հաշիվը» հավելվածի կամ հաշվի օպերատորների միջոցով: Դիմումը ներկայացնելու պահից սկսած՝ մասնակցի կուտակային հատկացումներն ուղղվում են կառավարման  նրա կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդ:

Եթե մասնակիցը ցանկանում է իր միջոցների կառավարումը մեկ կառավարչից փոխանցել մյուսին, տարին մեկ անգամ  դա կատարվում է անվճար, մեկից ավելի անգամ՝ որոշակի վճարի դիմաց, որը չի կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի փայերի մարմամբ պայմանվորված ծախսերը: Մինչդեռ միևնույն կառվարչի փոնդերի միջև փոփոխությունները միշտ անվճար են:

Մանրամասն տեղեկատվության համար քաղաքացիները կարող են զանգահարել 114 անվճար թեժ գիծ: Կարելի է թեժ գծին հարցեր ուղղել նաև առցանց` www.epension.am պորտալի «Առցանց խորհրդատուի» միջոցով:

«Նորք» կենտրոն
Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930