Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը պարգևատրվել է «Արմիա-2016» ֆորումի «Գրան-պրի» մրցանակով

Սեպտեմբեր 13,2016 18:35

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից 11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում` «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում, մասնակցել է ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին:

Ցուցահանդեսային կենտրոնի հայկական տաղավարում ներկայացվել են  ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ի և «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ի արտադրատեսակները:

Հայկական տաղավար են այցելել ՀԱՊԿ ղեկավար կազմը, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության ղեկավարները, ՌԴ ԶՈՒ պաշտոնատար անձիք, բազմաթիվ մասնագետներ և քաղաքացիական անձիք: Հայաստանյան ձեռնարկությունների ներկայացրած ցուցանմուշները հետաքրքրություն են առաջացրել մասնագետների շրջանում:

Ռուսաստանյան և բելառուսական որոշ ընկերություններից ստացվել են համագործակցության առաջարկություններ:

Սեպտեմբերի 11-ին հայկական պատվիրակությունը բելառուսական և ղազախական պատվիրակությունների հետ պարգևատրվել է «Արմիա-2016» ֆորումի «Գրան-պրի» մրցանակով:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բեռանժ says:

    Հաճեցէք սրբագրել Վերնագիրը` ՀՀ ՊՆ պատւիրակութԵԱՆ պարգեւատրվել է ……..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930