Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 5 մարզերում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Սեպտեմբեր 18,2016 10:10

Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են (ՏԻՄ):

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Տավուշ մարզերի 16` Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար համայնքներում: 112 դիտորդներ գտնվելու են 57 տեղամասերում:

Ընտրության ընթացքին հետևելու համար կարող եք այցելել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայք՝ https://transparency.am/elections/2016-09-18/map/ կամ հետևել ֆեյսբուքյան էջին: Սոցիալական ցանցերում ընտրությունների մասին տեղեկատվություն տարածելու համար օգտագործվելու է հետևյալ հեշթեգերը՝ #armlocalvote #CitizenObserver:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930