Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացը

Հոկտեմբեր 03,2016 15:06

Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 19 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու խստորեն հետևել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանը:

Բնապահպանության  վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, խոտհնձի և ծառերի ձևավորման ու խնամքի աշխատանքները:

Ըստ ժամանակացույցի` ընթացքի մեջ են նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող   ծառատեսակների էտման ու կտրման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝  համագործակցելով համապատասխան մասնագետների և շահագրգիռ կառույցների հետ:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ վերահսկվում է շինհրապարակների պատշաճ կազմակերպման պահանջի կատարումը:
Քաղաքապետը հանձնարարել է սահմանված ժամկետում ավարտել ծրագիրը` առանձնակի ուշադրության կենտրոնում պահելով իրականացվող աշխատանքների որակի ապահովումը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31