Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այդ պաշտոնում երկարամյա և արդյունավետ գործունեության համար

Հոկտեմբեր 10,2016 17:56

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը շնորհակալություն է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այդ պաշտոնում երկարամյա և արդյունավետ գործունեության համար, և ներկայացնելով նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին իր խոսքում մասնավորապես նշել է, որ այն, ինչ ակնկալվում է Սյունիքից, Հայաստանի մարզերի և մարզպետարանների առջև դրված նոր խնդիրների առաջընթացի տեղիք է տալիս: Դավիթ Հարությունյանը խոսելով կառավարության ծրագրերի և մոտեցումների մասին՝ նշել է, որ Սյունիքը պետք է ցույց տա և դառնա օրինակ մյուս մարզերի համար, քանի որ այստեղ են փոփոխություններ տեղի ունենում: Մարզը, իր բոլոր դրական ու բացասական   հետքերով հանդերձ, ունի մեծ պոտենցիալ և դրա օգտագործումը մարզպետի առջև է դրված: Դավիթ Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և նշել, որ Վահե Հակոբյանը պետական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձ ունի, քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն նոր պաշտոնում հաջողությունների հասնելու համար:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր հերթին շնորհավորելով մարզպետ Վահե Հակոբյանին` հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետը ծանոթ լինելով մարզին՝ կկարողանա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները` կարևորելով մասնավորապես մարդկային ռեսուրսը: Նախարարը հավելեց, որ մարզի ներուժի ճիշտ օգտագործումը կարող է դառնալ լուրջ խթան տնտեսության զարգացման, աղքատության կրճատման և հանրապետությունում բարեկեցիկ տարածք ունենալու հետ կապված հարցերում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացման ռազմավարությանը, վարչատարածքային բարեփոխումների հետ կապված խնդիրներին, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ նախարարը նշեց, որ դրական փորձը ունեցել են Սյունիքում և առաջիկայում նույնպես պետք է անել ամեն ինչ, որպեսզի տնտեսական զարգացումը նկատելի լինի ամբողջ հանրապետության համար: Դավիթ Լոքյանը Վահե Հակոբյանին մաղթեց հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ մարզի զարգացման գործում:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար և նշել, որ գործունեության ընթացքում լիարժեքորեն կկատարի իր վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը և բարեկեցությանը, կենսամակարդակի ավելի բարձրացմանը: Իր խոսքում մարզպետը մասնավորապես նշեց.

<<Մեզ համար ամենակարևոր արժեքը մարդն է, և մենք պետք է միասնական լինենք: Անցյալն ու ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք համախմբվել՝ միասնականությամբ դիմակայելու մեր առջև դրված մարտահրավերներին: Հույս ունեմ, որ 2017 թվականին կկարողանաք շոշափելի արդյունքներ ունենալ և ներկայացնել կառավարությանն ու երկրի Նախագահին>>:

Նորանշանակ մարզպետը բարձր է գնահատել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կատարած աշխատանքը և հույս հայտնել, որ նրա փորձն ու հմտությունները հետագայում ևս օգտակար կլինեն մարզի կառավարման համակարգում:

Սյունիքի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31