Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ կենտրոնի» գործունեությունը վերադարձավ բնականոն հուն և ևս մեկ անօթևան ընտանիքի նվիրվեց բնակարան

Նոյեմբեր 03,2016 16:05

«Շիրակ կենտրոնի» հանդեպ երկամսյա հարկային տեռորը վերջապես դադարեցվեց: Կազմակերպության բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավոր, ամերիկահայ բարերար Վարդան Նազարյանը ավելի քան 4 մլն դրամ վճարելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, «Շիրակ կենտրոն»-ին դուրս բերեց ծանր կացությունից:

Այսպիսով, փակվեց հարկայինի կողմից, անօթևան ընտանիքների համար գնված 10 բնակարանների համար պահանջվող մոտ 5 մլն դրամ կազմող` մայր գումարը և կանգնեց տույժ ու տուգանքների աճը: Թեև, դեռևս հարկայինը կազմակերպությունից պահանջում է վճարել 1 միլիոն 700 հազար դրամ գումար, որը գոյացել է որպես տույժ ու տուգանք:  Այնուհանդերձ հարկային բեռի թեթևացումը հնարավորություն կտա, որպեսզի  «Շիրակ կենտրոնի»   գործունեությունը բնականոն հուն վերադառնա: Իսկ կազմակերպության անելիքները, հատկապես ձմռան ամիսներին շատ են:  Մասնավորապես  առաջիկա երկու ամիսներին բնակարան է նվիրաբերվելու երեք անօթևան ընտանիքների, քանդվելու և որպես վառելափայտ բաժանվելու են նրանց վագոն-տնակները, հարյուրավոր անօթևան ընտանիքների բաժանվելու է վառելափայտ, տնակային ավաններում բնակվող ընտանիքների 150 երեխաների և միայնակ 70 տարեցների համար կազմակերպվելու են ամանորյա միջոցառումներ:

«Շիրակ կենտրոնը» իր խորին երախտագիտությունն է հայտնում իրական բարեկամ Վարդան Նազարյանին՝  կազմակերպությանը ծանր պահին սատարելու համար:

«Շիրակ կենտրոնի» գործընկերներ՝ ամուսիններ Հարութ Պողոսյանի և Սեդա Տեր-Մինասյանի աջակցությամբ  իրականացավ ևս մեկ անօթևան ընտանիքի երազանքը: Նորակառույց բնակարան նվիրաբերվեց Գյումրու նախկին կոմերտմիության այգու տնակային ավանում բնակվող  երիտասարդ անօթևան ընտանիքին: Երիտասարդ ամուսինները իրենց մանկահասակ աղջնակների հետ այսուհետև կբնակվեն նորակառույց և կահավորված բնակարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930