Լրահոս
Օրվա լրահոսը

«100 գաղափար՝ Հայաստանի համար» մրցույթին 30 աշխատանք է ներկայացվել. «Ա1+»

Նոյեմբեր 09,2016 14:19

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կխթանի այն երիտասարդներին, որոնք ունեն համապատասխան առաջարկներ եւ մշակումներ՝ տարբեր ոլորտներում, գյուղատնտեսությունից մինչև ՏՏ ոլորտ։ Մրցույթը կազմակերպել է Սպորտի և երիտասարդության նախարարությունը։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ, որը բաժանվելու է 4 հաղթողների միջեւ: Հաղթողները կորոշվեն գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկական գիտություններ եւ տեխնիկական գիտություններ անվանակարգերից: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 500 հազար դրամ: Մրցույթին ներկայացվել է դեռևս 30 աշխատանք:

«Ոչ մի հանքահումքային ռեսուրս չի կարող գալ փոխարինելու նորարարական որեւէ կենսունակ գաղափարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Նրա խոսքերով՝ մենք ունենք բազմաթիվ շնորհաշատ երիտասարդներ, որոնք այս կամ այլ ոլորտում կամ բնագավառում ունեն որոշակի նորարարական մոտեցումներ, սակայն դրանք անհետեւանք են մնում. «Մինչդեռ բոլորիս համար ակնհայտ է, որ 21-րդ դարում, մեր ժամանակներում առավել եւս մրցունակ պետություն եւ երկիր ունենալու առաջին գրավականը դրանք նորարարական գաղափարներն են»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930