Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ ՔԿՎ. Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել

Նոյեմբեր 11,2016 12:46
Vahan Shirxanyan

Երեկ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը կրկին խոսել է իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին:

Այս կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 23.09.2016թ. ՀՀ առողջապահության նախարարություն ուղղված գրության հիմքով հրավիրվել է բազմապրոֆիլ բժշկական կոնսիլիում, որը խորհուրդ է տվել հիվանդի ախտորոշումը և բուժման տակտիկան որոշելու համար շարունակել հետազոտությունները:

Ըստ այդմ` 2016 թ. հոկտեմբերի 6-ին Վ. Շիրխանյանը «Աղաբեկյան»  ախտորոշիչ կենտրոնում ենթարկվել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության:

Նույն օրը, պաշտպանի դիմումի համաձայն, տեղափոխվել է իր իսկ նախընտրած «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն»` արյան մեջ Դ դիմերի մակարդակի և թոքերի ռենտգեն հետազոտություններ կատարելու նպատակով:

07.10.2016 թ. Վ. Շիրխանյանին նույն կենտրոնում բժիշկ-անոթաբան Ս. Սուլթանյանի կողմից տրվել է խորհրդատվություն. նշանակվել է համապատասխան բուժում:

17.10.2016 թ. կրկին վերոնշյալ բուժհաստատությունում վերջինս ենթարկվել է թոքերի ռենտգեն և որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունների:

Անցկացված հետազոտությունները փաստել են, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել, և վերջինս իր բուժումը կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկի պայմաններում, բժիշկների դինամիկ հսկողության ներքո:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930