Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ են Բերդ – Ճամբարակ և Աբովյան – Ջրաբեր ճանապարհները

Փետրվար 03,2017 10:23

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ – Ճամբարակ և Աբովյան – Ջրաբեր հանրապետական նշանակության ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գուգարքի, Աշոցքի, Վայքի, Գորիսի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728